Գերմանացի եպիսկոպոսը հաշվետու կլինի Վատիկանի առաջ «ճոխության» համար

14:21 • 14.10.13

Գերմանացի եպիսկոպոս Ֆրանց Պետեր Տեբարց վան Էլստն ուղևորվել է Վատիկան, որպեսզի հաշվետու լինի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարության առջև իր բնակարանի համար արված չափազանց ճոխ ծախսերի համար, գրում է BBC-ն:

 

Հոգևորականը, որը ստացել է «Շքեղ եպիսկոպոս» մականունը, կասկածվում է իր բնակարանի համար մոտ 42 մլն դոլար ծախսելու համար։ Նրան նաև մեղադրում են այն բանի համար, որ նա խաբել է Լիմբուրգում իր անշարժ գույքի ծախսերի չափերի առումով:

 

Հռոմում եպիսկոպոսը պետք է հանդիպի Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Ռոբերտ Զոլիչի հետ:

 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել բոլոր հոգևորականներին խնայող լինել և համեստ կյանք վարել: