Հայաստանի սահմանը հատած հոգեկան խնդիրներ ունեցող թուրքը վերադարձվել է թուրքական կողմին
17:29 • 14.10.13
Կարսի Դիգոր շրջանում Հայաստանի սահմանն ապօրինի հատած անձը վերադարձվել է թուրք պաշտոնյաներին։
Ինչպես տեղեկացնում է yurthaber.mynet.com-ը, անձը հոգեկան խնդիրներ է ունեցել։
Թուրքիայի քաղաքացի Ա.Ա.-ն ձերբակալվել է հայկական կողմի սահմանապահների կողմից, այնուհետ փոխանցվել թուրքական կողմին։
Դրանից հետո քաղաքացին տեղափոխվել է Էլազիգի հոգեբուժարան։
Placeholder










