New York Times-ն ուղղել է իր սխալը 136 տարի անց

14:34 • 14.10.13

Հեղինակավոր New York Times թերթը սխալ է նկատել 136 տարի առաջ գրված հոդվածներից մեկում և ուղղել այն, գրում է poynter.org-ը:

 

Բլոգային գրառման մեջ Էնդի Նյումենը գրել է, որ իրենք 136 տարի առաջ սխալ են թույլ տվել: Սխալը տեղի է ունեցել 1877 թվականի հունվարի 9-ի՝ գողի կողմից սպանված ոստիկանի մասին հոդվածում:

 

Թերթը ոստիկանի անունը գրել է ՄաքԴոնել, իսկ նրա անունը ՄաքԴաուել է եղել: Այժմ սխալն ուղղվել է: