Վաշինգտոնում 60 մարդ է ձերբակալվել մարմնավաճառության դեմ գործողության շրջանակներում
ԱՄՆ-ի մայրաքաղաքում հանգստյան օրերին ոստիկանությունը զանգվածային գործողություն է իրականացրել մարմնավաճառության դեմ, ինչի հետևանքով ինտիմ բիզնեսին ունեցած առնչության կասկածանքով 60 մարդ է ձերբակալվել, հայտնում է «Ռոսիյսկայա գազտա»-ն:
«Ազատե՛ք փողոցները» գործողությունը տևել է 36 ժամ, ձերբակալվածների թվում են մարմնավաճառներ, որոնք աշխատել են փողոցներում, կավատներ, ինտերնետով հաճախորդ գտնողներ կամ հյուրանոցներում աշխատողներ:
Ոստիկանները հայտնել են, որ բոլոր տվյալներն իրենց հաղորդել են տարբեր աղբյուրներ, այդ թվում` անանուն զանգերով այն քաղաքացիները, ովքեր իրենց բնակության վայրերում ինտիմ ծառայությունների կասկածելի ակտիվություն են նկատել:










