Եկատերինբուրգում հայկական եկեղեցի է օծվել

10:34 • 14.10.13

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Երզաս Ներսիսյանը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օծել են Սուրբ Կարապետ եկեղեցին, տեղեկացնում է Русская планета պորտալը։

 

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդից բացի արարողությանը ներկա է գտնվել նաև Եկատերինբուրգի թեմի արքեպիսկոպոս Կիրիլը, Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Եվգենի Կույվաշևը, կրոնական և քաղաքային  վարչակազմի ներկայացուցիչներ։

 

Նոր եկեղեցին նախատեսված է 200 մարդու համար։

Xram.jpg