Դեղ արտադրող ու ներմուծող բոլոր ընկերությունները պետք է ունենան GNP սերտիֆիկատ
Հայաստանում դեղ արտադրող և ներմուծող կազմակերպությունները լիցենզավորված են և գործում են օրենքի դաշտում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը և ընդգծեց, որ չեն համապատասխանում իրականությանը այն լուրերը, թե իբր Հայաստանում դեղ արտադրող և ներմուծող ընկերությունները հակաօրինական գործունեությամբ են զբաղվում:
Անդրադառնալով GМP սերտիֆիկատին, Սամվել Զաքարյանն ասաց. «Մենք երբեք էլ չենք հայտարարել, թե արտադրողներն ունեն այդ սերտիֆիկատը: Առայժմ միայն երեք ընկերություն է հայտ ներկայացրել GМP սերտիֆիկատ ստանալու համար, իսկ մյուս ընկերությունները այդ գործընթացը պետք է սկսեն մինչև 2017 թվականը: Բայց բոլոր ընկերությունները պետք է ունենան այդ սերտիֆիկատը և աշխատեն միջազգային ստանդարտներին համապատասխան»:
«Լիկվոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը նշեց, որ GМP սերտիֆիկատը շարունակական գործընթաց է: Նա ներկայացրեց կառավարության կողմից իրականացրած ծրագրերը: «Ցանկացած դեղ արտադրող ընկերություն ցանկացած երկրում պարտավոր է աշխատել այդ երկրների չափանիշներին համապատասխան, քանի որ գործ ունի մարդու առողջության հետ»,- ասաց նա:
Ընկերության տնօրենը նշեց, որ GМP ստանդարտը համաշխարհային ստանդարտ է, որը բոլոր երկրներում պարտադիր է:
«Սա որևէ կապ չունի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ: Օրինակ՝ Ուկրաինան որևէ ընկերության արդեն թույլ չի տալիս իր երկիր դեղ ներմուծել, եթե չի աշխատում այդ ստանդարտներին համապատասխան»,- ասաց նա:










