Իրանական բանտի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կա 28 տուժած

12:43 • 14.10.13

Իրանական Իլամ քաղաքում բանտի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 28 մարդ է տուժել։

 

Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, նախնական տեղեկություններով՝ բանտի մոտ այսօր առավոտյան նռնակ է պայթել։

 

Կալանավորների հարազատները հավաքվել են բանտի մոտ, ինչից հետո նրանցից մեկը ձեռքի նռնակ է նետել բանտի ուղղությամբ։

 

Ոստիկանությունը վնասազերծել է հարձակվողներին։