Թեհրանում Իրանա-ամերիկյան առևտրային պալատ են գրանցել

13:19 • 14.10.13

Թեհրանում պաշտոնապես գրանցվել է Իրանա-ամերիկյան առևտրային պալատը՝ որպես ոչ կառավարական կազմակերպություն։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հաղորդել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլա Սեյֆը։

 

Նշվում է, որ այդ որոշումն ուղղված է Իրանի և ԱՄՆ-ի միջև առևտրային կապերի ակտիվացմանն ու պարզեցմանը՝ առաջին հերթին իրանական ծագմամբ ամերիկացի գործարարների համար, և ընդունվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Նյու Յորք կատարած այցից հետո։


Այդ այցի հաջողությունը միջպետական հարաբերությունների բարելավման հույս է ներշնչել երկու երկրների գործարար շրջանակներին։

 

Երկկողմ առևտրի պալատ ստեղծելու գաղափարն ունեցել է իր հակառակորդները։ Մասնավորապես՝ փորձագետ Ասադուլլա Ասգարի-Ավդալին ընդգծել է, որ մինչ երկկողմ քաղաքական հարաբերությունների լիարժեք կարգավորումն առևտրի պալատի ստեղծումն անիմաստ կլինի։