Ուկրաինայում հայաստանցի «օրենքով գող» է ձերբակալվել (տեսանյութ)
Կիևում Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցների կողմից ձերբակալվել է 37-ամյա «օրենքով գող» Գադի Կալոյանը, նույն ինքը Գարի Կալոն, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Օնիկ, տեղեկացնում է Prime Crime-ը։
Նրա հետ ձերբակալվել է նրա թիկնապահը՝ միջազգային կարգի սպորտի վարպետ Զոհրաբ Օզմանյանը։
Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը որոշում է կայացրել «օրենքով գողին» երկրից արտաքսելու վերաբերյալ՝ արգելելով նրա մուտքը երկիր 3 տարով։
Ավելի վաղ Հայաստանում ծնված, ազգությամբ եզդի Գադի Կալոյանը թագադրվել էր Մոսկվայում՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) «ընտանիքի» կողմից՝ իր ազգական Վալերի Ֆարիզովի խորհրդով։
Մեկ տարի առաջ Օնիկն առաջին անգամ ներկայացվել է որպես «օրենքով գող»՝ Մոսկվայի «Գավան» ռեստորանում այլ գողերի հետ ձերբակալվելուց հետո, որոնք կապ ունեին Դեդ Հասանի կլանի վերնախավի հետ։
Տեղեկություններ կան, որ Օնիկն այժմ գողական կոնֆլիկտների ակտիվ մասնակից չէ, և նրա շփման շրջանակը սահմանափակվում է միայն եզդի գողերով։










