ՌԴ օմբուդսմենն առաջարկում է ԱՊՀ երկրների համար վիզային ռեժիմ սահմանել
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինն առաջարկում է վիզային ռեժիմ սահմանել ԱՊՀ երկրների համար՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
«Ես կողմ եմ վիզային ռեժիմին։ Սակայն դրան զուգահեռ կողմ եմ նաև, որպեսզի նրանք, ովքեր ապրում են մեզ մոտ և բարեխղճորեն աշխատում երկար ժամանակ, կոռուպցիայով չեն զբաղվում և հանցագործ չեն, ապրելու և աշխատելու նորմալ իրավունք ստանան»,-հայտարարել է Լուկինը։
Նրա խոսքով՝ այն ներգաղթյալների դեմ, որոնք կոպտորեն խախտում են օրենքը, պետք է խիստ միջոցներ ձեռնարկվեն։










