Դանակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Բուկինգհեմյան պալատ

21:53 • 14.10.13

Սքոթլենդ Յարդը ձերբակալել է դանակով զինված 44-ամյա տղամարդուն, ով այսօր փորձել է ներխուժել Բուքինգհեմյան պալատ, հաղորդում է Daily Mail-ը:

 

Ոստիկանության աշխատակիցները կասկածել են տղամարդուն, երբ նա փորձել է մուտք գործել պալատի հյուսիսային դարպասով: Ստուգումից հետո նրա մոտ զենք են հայտնաբերել: Ձերբակալված տղամարդն այժմ գտնվում է Լոնդոնի ոստիկանատանը: 


Բուկինգհեմյան պալատի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ թագուհին այնտեղ չի եղել, երբ տղամարդը փորձել է ներխուժել: