Մոսկվայում 1200 ներգաղթյալ է ձերբակալվել՝ հիմնականում ադրբեջանցի

14:45 • 14.10.13

Ոստիկանական ստուգայցի ընթացքում Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում 1200 ներգաղթյալ է ձերբակալվել։  Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝  ՌԴ ՆԳՆ-ի Մոսկվայի քաղաքային վարչությանը հղումով։

 

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալված ներգաղթյալների մեծ մասն ադրբեջանցիներ են։
Նրանց թվում կան թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։


Ոստիկանները ստուգայցի ընթացքում հայտնաբերել են կասկածելի ավտոմեքենա, որի մեջ մեծ գումար և զենքեր են եղել։

 

Մեքենայի սրահում եղել է մի քանի միլիոն ռուբլի և երեք տրավմատիկ զենք, ինչպես նաև երկու դանակ և բեյսբոլի մահակ։

 

Բիրյուլևոյի բանջարեղենի պահեստի տնօրինությունն անկարգությունների պատասխանատուն է համարել կոռումպացված տեղական իշխանություններին, ոստիկանությանն ու միգրացիոն ծառայություններին։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի հերոս, փորձարկիչ օդաչու Մագոմեդ Թոլբոևը, որը հանդիսանում է «Новые Черемушки» ընկերության պատվավոր նախագահը, որն էլ վերահսկում է պահեստը։