Մոսկվայում անկարգությունների պատճառ դարձած մարդասպանն ադրբեջանցի է

13:00 • 14.10.13

Մոսկվայում զանգվածային անկարգությունների պատճառ դարձած մարդասպանն ադրբեջանցի է. այդ մասին տեղեկացնում է ռուսական «Серебряный дождь» ռադիոկայանը։

 

Ազգայնականները և տեղի բնակիչներն անկարգություններ էին սկսել՝ բողոքելով 25-ամյա Եգոր Շչերբակովի մահվան կապակցությամբ։

 

Մարդասպանը, որն ըստ նախնական տեղեկության շաուրմա վաճառող է եղել, Ադրբեջանի քաղաքացի է։ Վերջինս նեղացրել է 25-ամյա երիտասարդի ընկերուհուն և դանակով հարված հասցրել նրան։

 

Անկարգությունների հետևանքով 380 մարդ է ձերբակալվել, նրանք հարցաքննվել են խուլիգանության մասին հոդվածի շրջանակներում: Ընդհանուր առմամբ կա 20 տուժած, որոնցից 8-ը հիվանդանոց է տեղափոխվել:

Վերջիններիս թվում է նաև 2 հատուկջոկատային: Տուժել են նաև խանութներ և մեքենաներ` ազգայնական կոչերի և հրաժարականների պահանջների ներքո: