Մոսկվայի Բիրյուլևոյում հարձակումից հետո բանջարեղենի պահեստը փակել են սանիտարական օրվա համար
Մոսկվայի Բիրյուլևո շրջանում բանջարեղենի պահեստը, որի վրա հարձակվել էին անկարգությունների ժամանակ, փակել են սանիտարական օրվա համար, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ ներգաղթյալների խումբը (բանջարեղենի պահեստի աշխատակիցները) չի կարողանում մտնել տարածք: Նրանց մուտքն արգելում է պահակախումբը:
Հոկտեմբերի 13-ին այդ շրջանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել. պատճառը եղել է անհայտ տղամարդու կողմից տեղի բնակիչ Եգոր Շերբակովի սպանությունը:










