Բրազիլիայում մոտոցիկլավարի սաղավարտին ամրակցված տեսախցիկը ֆիքսել է նրա վրա կատարած հարձակումը (տեսանյութ)

23:00 • 14.10.13

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է մոտոցիկլավարի վրա կատարած հարձակումը, որից վայրկյաններ անց առևանգողը վիրավորվում է, գրում է Business Insider-ը:


YouTube-ում հայտնված, տեսանյութն ըստ երևույթին նկարահանվել է Բրազիլիայում: 


Տեսանյութում, որը նկարահանվել է մոտոցիկլավարի սաղավարտում ներկառուցված տեսախցիկով, պատկերվում է, թե ինչպես է հրազենով զինված երիտասարդը փորձում կողոպտել մոտոցիկլավարին, ինչից 20 վայրկյան անց ոստիկանը երկու անգամ կրակում է կողոպտչի ուղղությամբ և վնասազերծում նրան: