Ռուս գործարարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել՝ ըստ Ինտերպոլի, հաղորդում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով, որն էլ վկայակոչում է Ներքին գործերի նախարարությանը:
ՌԴ-ում գործարարին մեղադրում են 5.7 մլրդ ռուբլի գումարի չափով յուրացումներ անելու գործով: Մեղադրանքը ներկայացվել է հեռակա կարգով, քանի որ Պոլոնսկին վերջին ժամանակներում գտնվում է Կամբոջայում:










