Սիրիայում առևանգողներն ազատ են արձակել Կարմիր խաչի 3 աշխատակիցների
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում կազմակերպության 6 առևանգված աշխատակիցներից 3-ի ազատ արձակման մասին, հայտնում է BBC-ն:
Հայտնի է դարձել նաև Կարմիր մահիկի սիրիական համայնքի կամավորի ազատ արձակման մասին:
Ազատ արձակման հանգամանքները կամ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Դեռևս հայտնի չէ, թե ով է կազմակերպել առևանգումը:
Հիշեցնենք, որ կիրակի Իդլիբ նահանգում զինված անձինք առևանգել էին կազմակերպության 7 անդամների, որոնք հումանիտար օգնության մատակարարմամբ էին զբաղվում:










