«Էնի բարեգործ ա, բա դու ո՞վ ես այ ոչխար». բողոքի ակցիա Փակ շուկայի դիմաց (տեսանյութ)
Երևանի Ծածկած շուկայի համար անցկացվող երկթև բողոքի ակցիաները շարունակվում են, և երկու գաղափարի հարող քաղաքացիները շարունակում են պնդել իրենց տեսակետները: Այսօրվա ցույցի ժամանակ մի քաղաքացի, ով ուղղակի անցնում էր փողոցով, դեմքով շրջվեց դեպի շուկան վերակառուցելու և որպես սուպերմարկետ գործելու տեսակետին կողմ քաղաքացիները և սկսեց վանկարկել. «Լը-ֆիկ, Լը-ֆիկ, Լը-ֆիկ…», ինչը սակայն զայրացրեց այդ թևում «պայքարող» մի քանի կանանց:
«Էնի բարեգարծ ա, բա դու ո՞վ ես այ ոչխար»,- ասաց կանանցից մեկը, ում ոստիկանները դժվարությամբ կարողացան հանգստացնել և մի կողմ տանել:
Այսօր շուկայի «պաշտպանների» ձեռքին եղած վուվուզելաներին փոխարինում էր բարձրախոսը: Նրանց ձայնն այնքան բարձր էր, որ ոչ միայն ամբողջ թաղամասում էր լսվում, այլ նաև խլացնում էր ակտիվիստների կոչերը:










