Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է Բիրյուլևոյում տեղի ունեցած իրադարձություններին

18:18 • 14.10.13

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցցանցերում անդրադարձել է Մոսկվայի Բիրյուլևո շրջանում տեղի ունեցած իրադարձություններին: Հիշեցնենք, որ ազգայնականները և տեղի բնակիչներն անկարգություններ էին սկսել՝ բողոքելով 25-ամյա Եգոր Շչերբակովի մահվան կապակցությամբ։

 

Twitter-ի իր էջում Մարգարիտա Սիմոնյանը գրել է. «Ընդամենը երեկ էի հասկացնում մի ավստրիացու, որ Ռուսաստանում կայունության հիմնական սպառնալիքը ոչ թե աղաղակող լիբերալներն են, այլ լուռ ազգայնականությունը»:

Այնուհետ նա հավելել է. «Քչերն են, կարծես, հասկանում, որ Ռուսաստանում ազգայնական խնդիրները փակուղի են, դրանից դուրս գալը տասնամյակներ կպահանջի: Եթե դա առհասարակ հնարավոր է: Եվ վիզաներն այստեղ չեն փրկի»: