ԱՄՆ-ի վետերանները պահանջում են Բարաք Օբամայի հրաժարականը

14:14 • 14.10.13

ԱՄՆ-ի զինված ուժերի վետերանները և պահպանողական շարժումների կողմնակիցները դուրս են եկել Սպիտակ տան մոտ ցույցի և պահանջում են նախագահ Բարաք Օբամայի և կոնգրեսականների հրաժարականը, գրում է pravda.ru-ն։ 

 

Եվս մի բողոքի ակցիա էլ անցկացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշակոթողի մոտ, որը ժամանակավորապես փակվել էր կառավարական ճգնաժամի պատճառով։

 

Կոնգրեսի հարևանությամբ ցուցարարները սենատորներից պահանջում են համաձայնության գալ բյուջեի շուրջ։

 

Մինչդեռ նախօրեին ընդմիջումից հետո վերաբացվել են ազգային զբոսայգիներն ու թանգարանները, որոնք դեռևս ֆինանսավորվում են նահանգային իշխանությունների և բարեգործական կազմակերպությունների կողմից։