Խոշոր ավտովթար Երևանում, կա 7 տուժած

11:18 • 15.10.13

Երևանում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 7 մարդ հոսպիտալացվել է, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը։


Ժամը 08:00-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 77 VՍ 773 համարանիշի, Mercedes մակնիշի 21 ՏԼ 186 համարանիշի և ВАЗ 21 015 մակնիշի 29 ՏՕ 457 համարանիշի ավտոմեքենաները:


Նշված հատվածում արդեն 2 օր է, ըստ բնակիչների՝ լուսակիրը չի աշխատում, ինչն էլ վթարի պատճառ է դարձել։


Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։