Ծովակալ Նելսոնի նամակը վաճառվել է 11.000 դոլարով

13:06 • 15.10.13

Ծովակալ Հորացիո Նելսոնի կողմից գրված նամակը բրիտանական Էսսեքս կոմսությունում կայացած աճուրդի շրջանակներում վաճառվել է 11 հազար դոլարով, հայտնում է Euromag-ը։

 

Նեապոլի վարչապետ սըր Ջոն Ակտոնին հասցեագրված նամակը գրվել է 1804 թ.։ Նախքան աճուրդի կայանալը փորձագետները ենթադրում էին, որ նմուշը կվաճառվի 6.9-9.5 հազար դոլարով։

 

Ընդհանուր առմամբ, աճուրդի շրջանակներում վաճառվել է 73 նմուշ, որոնք պատկանել են պատմական տարբեր դեմքերի, այդ թվում նաև Չարլզ Դիքենսին։ Դրանց վաճառքից ստացվել է 43 հազար դոլար։