Ալավերդի-Ախթալա ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է ավտոբուսին. 23-ամյա ուղևորը տեղում մահացել է
Հոկտեմբերի 14-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Ալավերդի-Ախթալա ճանապարհի 9-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսի: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը` 1990 թ. ծնված Ավետիք Ջանինյանը, մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










