Սիրիայի նախագահն աղոթել է մզկիթում Զոհաբերության տոնի առիթով
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն աղոթել է Դամասկոսի մզկիթներից մեկում համամուսուլմանական Էյդ ալ-Ադհայի` Զոհաբերության տոնի առիթով, հայտնում է France Presse-ը:
Պետական հեռուստատեսության փոխանցած կադրերի համաձայն` Ալ-Ասադն այցելել է Հասիբա մզկիթ, որտեղ աղոթքին միանալուց առաջ ձեռքով է արել իրեն սատարողներին:
Խորհրդանշական է, որ աղոթքն անց է կացրել ասադամետ Ալ-Բութի իմամի որդին, որն ավելի վաղ սպանվել էր:
Վերջին անգամ տոնի առիթով Ալ-Ասադը հասարակության մեջ հայտնվել էր օգոստոսին: Ըստ իրավապաշտպանների` աղոթքի գնացող Ալ-Ասադի ավտոշարասյունը գրոհել էին նրա հակառակորդները:










