Ադրբեջանում համաներումից հետո էլ շատ քաղբանտարկյալներ կան. ադրբեջանցի իրավապաշտպաններ

09:59 • 15.10.13

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համաներման մասին կարգադրությունը չի լուծել երկրում քաղաքական բանտարկյալների հարցը։ Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այդ մասին հայտարարել են ադրբեջանցի իրավապաշտպանները։
 

Նրանց կարծիքով՝ համաներումը տարածվել է միայն երկու քաղբանտարկյալների վրա՝ եղբայրներ Ֆարհադ և Ռաֆիկ Ալիևների։

 

Նրանց ազատ արձակումից հետո Իրավապաշտպան կազմակերպությունների մոնիթորինգային խմբի ցուցակում մնում է 9 քաղբանտարկյալ։

 

Մարդու իրավունքների և օրինականությանը հետևելու բյուրոյի ղեկավար Սաիդա Գոջամանլըն նշում է, որ այդ խումբը պոտենցիալ քաղբանտարկյալներ է համարում նաև դեռևս դատարանի առաջ չկանգնած 7 ակտիվիստների՝ NİDA երիտասարդական շարժումից։

 

Գոջամանլըն հույս ունի, որ բոլոր այդ անձինք դատական գործերի ընթացքում ազատ կարձակվեն։


Խումբը կողմ է արտահայտվում նաև Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովի և 6 այլ իսլամիստների ազատ արձակմանը։


Գոջամանլըն դրական է որակել իսլամական Գուրբան բայրամի տոնակատարության նախօրեին հայտարարված համաներումը, որը հնարավորություն է տվել 152 մարդու ազատ արձակել։

Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ նոր համաներումներ կլինեն, որոնք կառնչվեն քաղբանտարկյալներին, և այդ հարցն ամբողջությամբ կլուծվի։


Դրանից բացի մեկ այլ կազմակերպության՝ «Մարդու իրավունքների ակումբի» կազմած ցուցակում կա 142 քաղբանտարկյալ։