Ուժեղ երկրաշարժ Ֆիլիպիններում. կա առնվազն 20 զոհ

09:34 • 15.10.13

Այս գիշեր` Երևանի ժամանակով ժամը 4-ին, 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Բոհոլ նահանգում` Կարմեն քաղաքից 2 կմ հեռավորության վրա: 33 կմ խորության վրա տեղի ունեցած երկրաշարժին 20 հետցնցում է հաջորդել:

 

Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժին առնվազն 20 մարդ է զոհ դարձել, կա 60 վիրավոր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Շատերը տուժել են հրմշտոցի ժամանակ, երբ մի շարք ցնցումներից հետո խուճապ է առաջացել:

 

Ուժեղ երկրաշարժը խափանել է էներգամատակարարումն այդ երկրի կղզիների միջև: Լուրջ խափանումներ կան ֆիլիպինյան օդանավակայաններում, դրանցից Սեբուի միջազգային օդանավակայանը ստիպված է եղել փակվել:

 

Ներկա դրությամբ անհնար է ամբողջությամբ գնահատել այդ երկրին ու նրա բնակիչներին հասցված վնասը: Առայժմ ցունամիի վտանգ չկա: