«ՎԱԶ 2106»-ը բախվել է էլեկտրասյանը. 24-ամյա վարորդը գիտակցության չգալով մահացել է

11:12 • 15.10.13

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, Երևանի Ներքին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 56 հասցեի մոտ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, այնուհետև պատին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։


Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.10-ին, վարորդը` 1989 թ. ծնված Անդրանիկ Օհանյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: