Ֆրանսիայում զբոսաշրջիկները ձերբակալվել են 1 եվրո մետաղադրամներով հյուրանոցի համար վճարելու համար
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից երկու զբոսաշրջիկներ ձերբակալվել են ֆրանսիական ոստիկանության կողմից 1 եվրո մետաղադրամներով հյուրանոցի համար վճարելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին: Դեպքը տեղի է ունեցել Փարիզում:
Չինացիները մտադիր էին հյուրանոցում իրենց կեցության համար վճարել մետաղադրամներով: Իրավապահ մարմնի աշխատակիցները նրանց հյուրանոցային համարում հայտնաբերել են 3,7 հազար եվրո արժողությամբ մետաղադրամներ:
Ինչպես պարզվել է, մետաղադրամները կեղծ չէին: Պարզվել է նաև, որ զբոսաշրջիկների ծանոթները Չինաստանում զբաղվում են մետաղների վաճառքով և հաճախ 1 եվրո մետաղադրամներ են գտնում Եվրոպայից ուղարկված ավտոմեքենաներում:










