Չինաստանում շան ձագերին ներկել են և վաճառել որպես նոր ցեղատեսակ (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանում ի հայտ եկած նարնջագույն բծավոր շնիկների վիճահարույց լուսանկարները մեծ իրարանցում էին առաջացրել համացանցում տարածվելուց հետո:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ներկված շան ձագերին որոշ վաճառականներ փորձում էին վաճառել՝ ներկայացնելով նոր տեսակ անվան տակ: Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ կենդանիները «մեկ շաբաթական շնիկներ են» եղել, երբ ներկել են:
Չնայած բացահայտմանը, կենդանիները տարածում գտան Չինաստանի մի շարք քաղաքներում, ինչի արդյունքում որոշ քաղաքացիներ, հավատալով վաճառականների պատմածին, գնել են կենդանիներին:
Կենդանիների առողջական հարցերով զբաղվող մասնագետի խոսքով ներկված կենդանիների կյանքի տևողությունը կարող է կրճատվել, քանի որ ներկը վնասակար նյութեր է պարունակում: Այն կարող է վնասել նաև դրանց հետ խաղացող երեխաների առողջությանը, նշում են մասնագետները:












