International Herald Tribune-ը փոխում է իր անվանումը
Ամերիկյան International Herald Tribune թերթը երկուշաբթի օրը հրատարակել է իր հին անվանումով թերթի վերջին համարը:
Թերթը, որի առաջին համարը լույս է տեսել 126 տարի առաջ, կանվանափոխվի International New York Times-ի: Այն առաջին անգամ չէ, որ փոխում է իր անվանումը։
International Herald Tribune-ի վերջին համարը նվիրված է հրատարակության պատմությանը, որը լույս է տեսել Paris Herald անվանումով՝ որպես ամերիկյան New York Herald-ի եվրոպական տարբերակ: Թերթն աստիճանաբար տարածվել է մյուս երկրներում և դարձել ամերիկյան թերթի միջազգային տարբերակը, որն առաջին հերթին նախատեսված էր արտասահմանում ապրող ԱՄՆ քաղաքացիների համար:










