Իրանը ներկայացրել է միջուկային խնդրի նոր լուծում

14:33 • 15.10.13

Իրանի իշխանությունները երկրի վիճահարույց միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ նոր լուծում են առաջարկել, հայտնում է Газета-ն։

 

Ըստ Reuters գործակալության տվյալների՝ նոր առաջարկն արվել է Ժնևում «միջնորդ 6-յակի» հետ բանակցային գործընթացի շրջանակներում։

 

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նշել է, որ «միջնորդ 6-յակը» պատրաստ է շարունակել բանակցություններն ու դրական հեռանկարներ է տեսնում։

 

Հիշեցնենք, որ Արևմուտքը Թեհրանին մեղադրում է միջուկային զենք ստեղծելու համար, սակայն Իրանը հերքում է դա՝ պնդելով, որ երկրի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում։