Իտալացի պատգամավորներն ամենաբարձրն են վարձատրվում Եվրոպայում
Իտալացի պատգամավորները ստանում են Եվրոպայի այլ երկրների իրենց գործընկերներից ավելի շատ գումար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:
Մադրիդի համալսարանի պրոֆեսոր Պաբլո Օնատեն, որը կազմել է վիճակագրությունը, հաշվի է առել Գերմանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի տվյալները:
Նրա տվյալներով՝ իտալացի պատգամավորներն ամսական ստանում են 11.700 եվրո և ևս 4.000 եվրո հավելյալ աշխատանքի համար: Երկրորդ տեղում են գտնվում գերմանացի պատգամավորները, որոնց եկամուտը 7.700 եվրո է:
Ֆրանսիացի, շվեդ, և բրիտանացի պատգամավորներն ամսական ստանում են 6-ից 7 հազար եվրո, մինչդեռ պորտուգալացի և իսպանացի պատգամավորները՝ 4.000 եվրոյից քիչ գումար:










