Ֆրանսիայում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

13:48 • 15.10.13

Ֆրանսիայում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին, հայտնում է gazeta.ru-ն: Տեղեկությունը հաստատել է Վրաստանի ԱԳՆ-ն:

 

Կազերաշվիլին մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում` էթիլային սպիրտի մաքսանենգ առևտուրը հովանավորելու համար: Այս խարդախության համար նախկին պաշտոնյան 12,3 մլն ԱՄՆ դոլարի կաշառք էր ստացել՝ ըստ հետաքննության:

 

Կեզերաշվիլին ներգրավված է նաև «Իմեդի» հեռուստաընկերության յուրացման գործով: Այս գործով անցնում է նաև Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Գեորգի Ուգուլավան:

 

Այս տարվա սկզբին վրացական դատարանը հեռակա կարգով նախնական կալանքի էր դատապարտել Կեզերաշվիլուն, այնուհետև նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել: