Կորեայի հարցով բանակցությունների մասնակիցները Սեուլում կհանդիպեն առանց Հյուսիսային Կորեայի
Կորեական թերակղզու ատոմային զինաթափման վերաբերյալ վեցակողմ բանակցությունների մասնակիցները այս շաբաթ Սեուլում կհանդիպեն առանց Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ռենհափ» գործակալությանը։
Հարավային Կորեան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը և Ճապոնիան կհանդիպեն Cyberspace 2013 գիտաժողովի ժամանակ, որը կկայանա հինգշաբթի և ուրբաթ։ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հանդիպմանը չեն հրավիրվել։
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով, հանդիպումը նախաձեռնել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն՝ շրջանում խաղաղության հաստատմանը աջակցող իր քաղաքականության շրջանակներում։










