Կարմիր խաչի ներկայացուցիչները Հակոբ Ինջիղուլյանից երկտող են փոխանցել հարազատներին

14:11 • 15.10.13

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների միջոցով երկտող է փոխանցել իր հարազատներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Հակոբ Ինջիղուլյանի հորեղբորորդին` Արման Ինջիղուլյանը: «Հակոբը գրել էր` «Բարև, ոնց եք, իմ մասին մի անհանգստացեք, ես լավ եմ»: Նույնը բանը, ոչ մի նորություն»,- ասել է Արման Ինջիղուլյանը: Նրա խոսքով` երկտողը գրված է Հակոբ Ինջիղուլյանի ձեռագրով:

Հիշեցնենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել էին հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, նրան ներկայացրել ընտանիքի ուղերձն ու որոշ տեղեկություններ նրա հարազատների մասին:

Մանրամասներն՝ այստեղ։