Աֆղանստանցի նահանգապետը սպանվել է մուսուլմանական տոնի ժամանակ

11:07 • 15.10.13

Աֆղանստանում մուսուլմանական տոնի ժամանակ սպանվել է Լողարի նահանգապետը, հայտնում է RBC-ն: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Իյդ ալ-Ադհա տոնի ժամանակ նահանգի գլխավոր` Պուլի Ալամ քաղաքի մզկիթում:

 

Նահանգապետ Արսալ Ջամալը մահացել է, երբ պայթել է նրա բարձրախոսի մեջ դրված ռումբը:
Պաշտոնյայից բացի մահացել է ևս ինը մարդ, կա 15 վիրավոր:

 

Քաբուլից հարավ գտնվող Լողարում մեծ է «Թալիբան» շարժման ազդեցությունը, որը ղեկավարում է նահանգի զգալի մասը: