Գլոբալ տաքացման պատճառով Մեծ Բրիտանիայում արագորեն տարածվում են կեղծ «սև այրի» սարդերը
Մեծ Բրիտանիայում ապրող սարդերի ամենավտանգավոր տեսակը՝ կեղծ «սև այրին», արագորեն տարածվում է երկրի տարածքում: Խայթոցների դեպքեր են գրանցվել Լոնդոնում, Ուելսում, Նորֆոլկում և Բիրմինգհեմում, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Նախկինում սարդերը հիմնականում բնակվում էին կղզու հարավային հատվածում: Այժմ կլիմայական փոփոխությունների արդյունքում նրանք տարածվում են ողջ կղզով:
Սարդի խայթոցներից տուժածները բողոքում էին գլխացավից, թուլությունից և խայթոցի վայրում առաջացած այտուցից:
Գիտնականները հանգստացնում են բնակիչներին և համոզում են նրանց վերաբերվել ինչպես մեղուներին: Առողջության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ միայն ալերգիա ունեցողների մոտ:










