Նիգերիայի բանտերում կես տարվա ընթացքում 950 բանտարկյալ է մահացել. լրատվամիջոցներ
Նիգերիայի բանտերում ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առնվազն 950 կալանավոր է մահացել։ Այս մասին հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ տվյալները ներկայացրել է նիգերական բանակի բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում։
Գերբեռնված բանտերում կալանավորները մահանում են շնչահեղձությունից, սովից, վրեժխնդրությունից։
Նիգերիան պաշտոնապես դեռևս չի արձագանքել մեղադրանքին, սակայն բանակի ղեկավարությունը սովորաբար հերքում է մարդու իրավունքների ոտնահարումների մասին մեղադրանքները։
Բանտերի գերբեռնվածության և վրեժխնդրության հարցը պայմանավորված է բանակի և ծայրահեղ իսլամիստական «Բոքո Հարամ» խմբավորման շարունակվող բախումներով։










