Մեկնարկում են միջուկային ծրագրի շուրջ Արևմուտք-Իրան նոր բանակցությունները

12:09 • 15.10.13

Ժնևում մեկնարկում են արևմտյան երկրների և Իրանի բանակցությունները` վերջինիս միջուկային ծրագրի շուրջ, հայտնում է France 24-ը:

 

Դրանք հնարավոր է հանգեցնեն Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների մեղմմանը, եթե Իրանը կոնկրետ քայլեր ձեռնարկի: Ավելի վաղ այս մասին ակնարկել էր ԱՄՆ-ն, ինչին Իրանը պատասխանել էր, թե դա ժամանակ կպահանջի:

 

ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի՝ մի կողմից, և Իրանի՝ մյուս կողմից, միջև բանակցությունները կտևեն երկու օր` երեքշաբթի և չորեքշաբթի:


Ամերիկյան կողմն ասել է, որ պետք չէ մեկ օրվա ընթացքում մեծ փոփոխություն սպասել:


Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը միմիայն խաղաղ բնույթ ունի: