Մոսկվայում երիտասարդի սպանած ադրբեջանցին սպանության համար հետախուզվում է նաև Ադրբեջանում
Մոսկվայում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար կասկածվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովը հետախուզման մեջ է նաև Ադրբեջանում կատարած սպանության համար։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի քաղաքային վարչության ղեկավար Անատոլի Յակուլինը։
Նրա խոսքով՝ ռուս իրավապահները կապվել են իրենց ադրբեջանցի գործընկերների հետ և պարզել, որ կասկածյալն Ադրբեջանում ևս հետախուզվում է սպանության համար։
«Այս պահին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են տեղի ունենում՝ կասկածյալին ձերբակալելու ուղղությամբ»,-ասել է Յակուլինը։
Հիշեցնենք, որ երիտասարդի սպանությունը Մոսկվայում զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել։










