Պանամայում 1,6 տոննա կոկաինով նավ են գտել
Թմրանյութի խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել Պանամայի ծովափերից մեկում լքված նավում: Գունա-Յալա շրջանում, որը գտնվում է Պանամայի և Կոլումբիայի սահմանին, հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 1,6 տոննա կոկաին, գրում է Взгляд-ը:
Կոկաինով նավի հայտնաբերումից հետո ոստիկանությունը գործողություններ է իրականացրել այն տեղափոխող հանցագործների որոնման ուղղությամբ, սակայն արդյունքի չի հասել:
Հանցագործները հաճախ են փորձում օգտագործել Պանամայի տարածքը և ափամերձ ջրերը Հարավային Ամերիկայից ԱՄՆ թմրանյութեր տեղափոխելու համար:










