Ռուս գործարարը Նյու Յորքում գետնասունկ է գնել 95.000 դոլարով
Հայտնի ռուս գործարար, «Норильский никель» կազմակերպության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինը Նյու Յորքում հսկայական գետնասունկ է գնել 95 հազ. դոլարով, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով New York Post պարբերականին։
Գործարարը սունկը գնել է Նելո Բալանից, որը շքեղ «Նելո» ռեստորանի սեփականատերն է։ Նրա խոսքով՝ իր վաճառած գետնասունկն աշխարհում ամենամեծն է եղել և կշռել է ավելի քան 1.8 կգ։
Սպիտակ գետնասունկն աճում է հիմնականում Իտալիայում և Ֆրանսիայում և համարվում է աշխարհի ամենաթանկ սունկը։
Forbes ամսագրի տվյալներով՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակում Պոտանինը զբաղեցնում է 7-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվում է 14.3 մլրդ դոլար։ Այս տարվա գարնանը Պոտանինը հայտնել էր, որ որոշում է կայացրել իր կարողության մեծ մասը տրամադրել բարեգործական նպատակներով։










