Տասնյակ հազարավոր մուսուլմաններ տոնական նամազ են արել Մոսկվայում. երթևեկությունը սահմանափակվել է

13:14 • 15.10.13

Այսօր տասնյակ հազարավոր մուսուլմաններ Մոսկվայում տոնական նամազ են արել Կուրբան բայրամի` Զոհաբերության տոնի առիթով, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն` նշելով, որ նամազի բերումով երթևեկությունը մայրաքաղաքում սահմանափակվել է:

 

Միայն Մոսկվայի մայր մզկիթի մոտ 103 հազար մուսուլման է եղել:


Հասարակական կարգը հսկում է 4 հազար ոստիկան, զինվորական և «դրուժիննիկ»: