ԱՄՆ սենատորները բյուջեի հարցով առաջընթաց են արձանագրել
ԱՄՆ Սենատի դեմոկրատների առաջնորդ Հարի Ռիդը հաղորդել է հանրապետականների հետ բյուջետային ճգնաժամի շուրջ բանակցություններում «հսկայական առաջընթացի» մասին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նրա գործընկերը՝ հանրապետական Միթչ Մաքքոնելը, հայտարարել է, որ սենատորները հագեցած օր են ունեցել։
Սակայն երկուսն էլ խոստովանել են, որ դեռ համաձայնության չեն եկել։
Հանրապետականներն ու դեմոկրատները Սենատում փորձում են համաձայնության գալ պետական փոխառությունների հնարավորությունը մինչև փետրվար երկարաձգելու հարցի շուրջ, որը թույլ կտար խուսափել դեֆոլտից։ Նաև քննարկվում է բյուջեի դեֆիցիտի նվազեցման հարցը։
Ավելի վաղ հետաձգվել է էր Օբամայի և Կոնգրեսի ղեկավարների հանդիպումը։ Սպիտակ տունը դա պատճառաբանել էր կոնգրեսականներին ժամանակ տալու ցանկությամբ՝ համաձայնության գալու համար։










