«Ռոսպոտրեբնադզոր»-ը ցանկանում է փակել տալ Բիրյուլևոյում բանջարեղենի պահեստը
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության ղեկավար Գենադի Օնիշչենկոն երեքշաբթի օրը հայտնել է, որ սանիտարական ծառայությունը մոտ ժամանակներս կդիմի դատարան, որպեսզի փակել տա Բիրյուլևոյում բանջարեղենի պահեստը, գրում է Взгляд-ը:
«Ընթանում է անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստությունը: Չենք ձգձգելու»,- ասել է նա:
Այժմ արձանագրություն է կազմված պահեստի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Կիրակի օրը Մոսկվայի Բիրյուլևո շրջանի բնակիչներն անկարգություններ էին կազմակերպել՝ կապված 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության հետ:










