Վիետնամում թայֆունի պատճառով 122 հազար մարդ է տարհանվել

09:55 • 15.10.13

Վիետնամի կենտրոնական հատվածում թայֆունի պատճառով ավելի քան 122 հազ. մարդ է տարհանվել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

 

«Նարի» թայֆունը մոտեցել է Վիետնամի կենտրոնական նահանգին հոկտեմբերի 15-ին վաղ առավոտյան։ Ավելի ուշ թայֆունը հասել է լողափին։ Քամու ուժգնությունը կազմել է 102 կմ/ժ։

 

Թայֆունի հետևանքով վնասվել են հարյուրավոր տներ։ Հոկտեմբերի 15-ին չեղյալ են համարվել որոշ ավիաչվերթներ։