Սաուդյան Արաբիան հրաժարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր տեղից

13:19 • 18.10.13

Սաուդյան Արաբիան, որը նախօրեին դարձել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ, հրաժարվել է իր տեղից՝ «կրկնակի չափանիշների» քաղաքականության և միջազգային խնդիրների լուծման հարցում ԱԽ-ի ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով, հայտնում է Взгляд-ը։

 

Նման հայտարարություն է արել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։

 

Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ է դարձել Լիտվայի, Նիգերիայի, Չադի և Չիլիի հետ միասին։ Այս երկրները փոխարինել են Ադրբեջանին, Գվատեմալային, Մարոկկոյին, Պակիստանին և Տոգոյին, որոնք խորհրդի կազմում ընտրվել էին 2011թ. հոկտեմբերին։

 

ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներն են Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։