ԱՄՆ-ում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին. տուժել է 17 երեխա

08:28 • 18.10.13

Ամերիկյան Նոր Օռլեան քաղաքում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով տուժել է 17 երեխա, հայտնում է Взгляд-ը՝ NOLA.com կայքին հղումով։

 

Ըստ ոստիկանության տվյալների՝ դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն ընթանալիս է եղել քաղաքային կամուրջներից մեկով, երբ դրա առջևի մասին հարվածել է բեռնատարը։

 

Այժմ իրավապահները փնտրում են բեռնատարի վարորդին, ով փախուստի է դիմել դեպքի վայրից։ Այնուհանդերձ դեռևս պարզ չէ, թե ով է տեղի ունեցածի մեղավորը։

 

Ինչ վերաբերում է երեխաների առողջական վիճակին, ապա նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում։