Թուրքիայում և Հունաստանում հյուրանոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

15:00 • 18.10.13

Ցիկլոնը, որը ներկայում պատուհասել է Ուկրաինայի տարածքին, նախօրեին վնասներ է հասցրել Թուրքիայի Անթալիա հանգստավայրին և Հունաստանի Ռոդոս կղզուն, հայտնում է segodnya.ua-ն։

 

Մասնավորապես, Անթալիայում հորդառատ անձրևները հեղեղել են մի շարք հյուրանոցներ, այցելուները տարհանվել են, փոթորկի զգուշացում է արվել։

 

Հունաստանի Ռոդոս կղզում հեղեղվել է կղզու հյուսիս-արևելյան ափը, տուժել է գլխավոր մայրուղին, փոթորկային քամին պոկել է տների տանիքները։