Իսրայելցի լրագրողը կոչ է արել վերացնել Թուրքիայի հետախուզության պետին
Իսրայելցի լրագրող Յորի Յանովերը կոչ է արել վերացնել Թուրքիայի հատուկ ծառայությունների ղեկավար Հաքան Ֆիդանին, հայտնում է Russia Today-ը: Պատճառը լրտեսական կրքերն են Թուրքիայի, Իրանի և Իսրայելի միջև:
Նա, մասնավորապես, գրել է, որ «Թուրքիայի լրտեսների պետը մի առավոտ պետք է հատուկ անակնկալ գտնի իր մեքենայում», քանի որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրա ձեռքն է հանձնել երկրի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարման լծակները:
Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ անցած տարի Թուրքիայի իշխանություններն Իրանին են փոխանցել այն տասը իրանցիների տվյալները, որոնք որպես լրտեսներ Իսրայելի համար են աշխատել:
Այդ քայլի վնասներն աղբյուրն ահռելի է գնահատում: Չնայած թուրքական կողմի ներողությանը՝ թուրք-իսրայելական հարաբերությունները շարունակում են ծայրահեղ լարված մնալ:










